Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դարպասապահի փնտրտուքներում

Դարպասապահի փնտրտուքներում
17.07.2015 | 01:25

Իր երկարամյա դարպասապահ Իկեր Կասիլյասին զիջելով պորտուգալական «Պորտուին»՝ Մադրիդի «Ռեալը» կանգնել է նոր դարպասապահի փնտրտուքների առաջ: ՈՒ քանի որ դե Խեան ոնց որ թե այս պահին մնում է անհասանելի երազանք, քանի որ «Մանչեստր Յունայթեդը» հրաժարվում է նրա զիջելուց, «սերուցքայինները» հայացքը հառել են օվկիանոսից այն կողմ՝ ի մասնավորի կենտրոնանալով Արգենտինայի ազգային ընտրանու դարպասապահ Սերխիո Ռոմերոյի հնարավոր ծառայությունների վրա: Արքայական ակումբի ուշադրության կենտրոնում է նաև Կիկո Կասիլյասը: Նա կատալոնյան ակումբի դարպասապահն է: Սակայն նրան ձեռք բերելու հարցում նույնպես խնդիրներ կան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ